Բաժիններ՝

Նիսում բեռնատարը մխրճվել է Ազգային տոնին մասնակցող մարդկանց մեջ և կրակ բացել. կան տասնյակ զոհեր

Ֆրանսիայի միջերկրածովյան Նիս քաղաքում հուլիսի 14­ի երեկոյան, երբ ֆրանսիացիները նշում էին Ազգային տոնը՝ Բաստիլի օրը, հարձակում է տեղի ունեցել: Հաղորդվում է մոտ 50 զոհերի և մի քանի տասնյակ վիրավորների մասին:

Ինչպես հաղորդում է \ «Ռոյթերս» գործակալությունը, բեռնատարը մխրճվել է ազգային տոնի առիթով քաղաքի կենտրոնական հատվածներից մեկում հավաքված ամբոխի մեջ, ապա կրակ բացել մարդկանց ուղղությամբ: Հաղորդվում է, որ վարորդն սպանվել
է ոստիկանների կողմից:

«Նիսի սիրելի բնակիչներ, բեռնատարի վարորդը հավանաբար սպանել է տասնյակ մարդկանց, մնացեք տներում: Խոստանում ենք մանրամասներ հաղորդել»,­Թվիթերի իր միկրոբլոգում գրել է քաղաքապետ Քրիստիան Էստրոզին:

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը շտապ Փարիզ է վերադարձել Ավինյոնից: Նա կժամանի Ներքին գործերի նախարարություն, որտեղ սկսել է աշխատել ճգնաժամային խումբը:

https://www.youtube.com/watch?v=1bg70_IOIX8

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս