Բաժիններ՝

Շատ ջուր խմեք

Շոգ եղանակին միակ բանը, որ կարող է հագեցնել ծարավը, սառը ջուրն է: Սակայն շատ կարևոր է հիշել, որ չափազանց սառը ջուրը չարաշահել չի կարելի:

Ամռան շոգին ավելի շատ ջուր է անհրաժեշտ օրգանիզմին: Եթե ձմռանը 1-1.5 լ ջուր ենք խմում, ապա ամռանը նորման պետք է հասցնել մինչև 3 լիտրի: 3 լիտրից ավելի ջուր խմել խորհուրդ չի տրվում: Ծարավը հագեցնելու լավագույն միջոցը պետք է դառնա ջուրը:

Ջուրը պետք է խմել ուտելուց 30 րոպե առաջ 150-200 մլ չափաքանակով, կամ ուտելուց 60 րոպե անց: Ջուրը խմելու պրոցեդուրան պետք է լինի այսպիսին, որպեսզի ջուրը չգրգռի ստամոքսահյութը:

Հայտնի դիետոլոգ-իմունոլոգ Մարինա Ապլատաևան խորհուրդ է տալիս ամռանը հետևել 3 հնարքների:

Կարդացեք նաև

1. Ավելի շատ թարմ մրգեր և բանջարեղեն ուտել: Ամառային աղցաններ պատրաստեք, սրանք էներգիայի աղբյուր են:

2. Կոմպոտները պահեք ձմռան համար: Ցավոք սրտի, կոմպոտներն իրենց մեջ օգտակար բաներ չեն պարունակում: Սակայն, չենք կարող չասել, որ դրանք չափազանց համեղ են:

3. Ալկոհոլն ու գազավորված ըմպելիքները փոխարինեք կվասով: Այսպես կնվազեցնեք սրտի և անոթների վրա ընկած ճնշումը, իսկ կվասի բաղադրության մեջ մտնող կաթնային թթուն կլավացնի մարսողությունն ու կակտիվացնի նյութափոխանակությունը:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս