«Հպարտ եմ, որ դարձա ռուս». Մարիո Ֆերնանդես
Բրազիլացին ուզում է օգուտ բերել Ռուսաստանին:
«Ես երջանիկ եմ և հպարտ, որ դարձա ռուս: «ԲԿՄԱ» տեղափոխվելուց հետո Ռուսաստանն ինձ համար դարձավ իսկական տուն և ինձ համար բնական էր ցանկությունը՝ ստանալ քաղաքացիություն և ունենալ հնարավորություն հանդես գալ ազգային հավաքականում:
Կանեմ ամեն ինչ, ինչ ինձանից կախված է, որպեսզի օգտակար լինեմ և՛ ակումբի, և՛ երկրի համար»,- Ֆերնանդեսի խոսքերն է մեջբերում «ԲԿՄԱ»-ի պաշտոնական կայքը:
Հուլիսի 13-ին բրազիլացին ստացավ ռուսական քաղաքացիություն:
Ֆերնանդեսը կարող է դառնալ Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստ:
Մարիոն «ԲԿՄԱ» է տեղափոխվել «Գրեմիոյից» 2012 թվականին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը