Իբրահիմովիչը կարող է բաց թողնել «Մանչեսթեր Յունայթեդի» չինական շրջագայությունը
Ինչպես հաղորդում է The Guardian-ը, «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կարող է բաց թողնել ակումբի չինական շրջագայությունը:
Ըստ պարբերականի տվյալների, մանկունյանցիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն որոշել է 34-ամյա ֆուտբոլիստին տալ լրացուցիչ հանգիստ:
«Մանչեսթեր Յունայթեդը» կուղևորվի Չինաստան հուլիսի 14-ին՝ նախամրցաշրջանային ընկերական մրցաշարին մասնակցելու համար, որի շրջանակներում թիմը կխաղա «Մանչեսթեր Սիթիի» և Դորտմունդի «Բորուսիայի» հետ:
Հուլիսի սկզբին Զլատան Իբրահիմովիչն ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ» այն բանից հետո, երբ ավարտեց կարիերան «ՊՍԺ»-ում և հեռացավ ակումբից:
Պատրաստեց Անի Գաբուզյանը