
«Եկավ Էնրիկեն, և կարիերաս ամբողջությամբ փչացավ». Բարտրան՝ «Բարսելոնայից» հեռանալու մասին

Արդեն Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստ Մարկ Բարտրան խոսել է «Բարսելոնան» լքելու իրական պատճառների մասին: Բարտրան նշել է, որ շատ լարված հարաբերություններ է ունեցել թիմի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի հետ:
«Չնայած ամեն բանի ՝ «Բարսելոնայի» թե՛ մարզիչը, թե՛ նախագահը ցանկանում էին, որ ես մնամ: Սակայն ես չէի զգում, որ պետք եմ ակումբին»,- նշել է Բարտրան:
Բարտրան նշել է, որ իրեն անտեսված է զգացել և այդ պատճառով էլ որոշել է հանդես գալ Դորտմունդում:
«Գվարդիոլայի ժամանակ ես շատ վստահ էի, այդ իսկ պատճառով Վիլանովայի օրոք խաղում էի հիմնական կազմում: Նույնը շարունակվեց նաև Մարտինոյի օրոք: Ինձ հրավիրեցին ազգային հավաքական: Սակայն եկավ Էնրիկեն, և կարիերաս ամբողջությամբ փչացավ: Էնրիկեի գլխավորությամբ խաղալու 1,5 տարին ամենաբարդն էր կարիերայումս»,- նշել է Բարտրան:
Սիրարփի Աղաբաբյան