Սեսկ Ֆաբրեգասը կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»
Ժոզե Մոուրինյոն «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում ցանկանում է տեսնել Լոնդոնի «Չելսի»-ի իսպանացի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասին: Պորտուգալացի մասնագետը ժամանակին աշխատել է կիսապաշտպանի հետ, և նրանց հարաբերություններ հիանալի են եղել: Անտոնիո Կոնտեի ՝ Լոնդոնի «Չելսի»-ն գլխավորելուց հետո, իսպանացի ֆուտբոլիստը համոզված չէ, որ կմնա թիմի հիմնական կազմում: Լոնդոնի «Չելսի»-ն մոտ է «Լեսթեր»-ի կիսապաշտպան Նգոլո Կանտեին ձեռք բերելուն, որից հետո Ֆաբրեգասի հնարավորությունները ավելի են պակասում թիմի մեկնարկային կազմում հայտնվելու համար: Այս մասին հաղորդում է «Միրոր»-ը:
Ժոզե Մոուրինյոն մտադիր է անձամբ խոսել Սեսկ Ֆաբրեգասի հետ և իսպանացուն համոզել տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»: