Մաքրեք ուղեղի անոթները

Ուղեղի անոթները մաքրելու պրոցեդուրան կարևոր է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են պահպանել իրենց հիշողությունը: Ուղեղի անոթների մաքրումն օգնում է լավացնել հիշողությունը: Սակայն սա չի նշանակում, որ ուղեղը կսկսի աշխատել համակարգչի նման: Այնուամենայնիվ, այս պրոցեդուրաների միջոցով «կբեռնաթափեք» ուղեղը և կնկատեք, թե որքան է լավացել ձեր հիշողությունը:

Գոյություն ունեն մի շարք մեթոդներ, որոնք օգնում են մաքրել ուղեղի անոթները:

Ձեզ ենք ներկայացնում դրանցից երկուսը:

Ներկայացված երկու մեթոդներն էլ իրենց բաղադրության մեջ ընկույզ են ներառում:

Կարդացեք նաև

  • Մեթոդ առաջին

5 ընկույզը մանրացրեք: 1 ճ/գ մեղրը խառնեք մանրացրած ընկույզով, ստացված խառնուրդին ավելացրեք 1 բաժակ մանրացրած արքայախնձոր: Ամբողջը լավ խառնեք, ստացված զանգվածը տեղավորեք ապակե տարայի մեջ, կափարիչը ծածկեք և դրեք մութ վայրում՝ 24 ժամով: 24 ժամ անց բուժիչ խառնուրդը պատրաստ է: Օրական 4 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ կերեք այս խառնուրդից 1 ճ/գ չափաքանակով: Բուժման կուրսը մեկ ամիս է: Լավ կլինի, որ պրոցեդուրան կատարեք տարին երկու անգամ:

  • Մեթոդ երկրորդ

Այս մեթոդը զգուշություն է պահանջում: Նման մաքրումը պետք է անցկացնել երկար ժամանակ: Ամեն առավոտ պետք է ուտել 1 մանդարին, մեկ պտղունց չամիչ, 3 ընկույզ: Բոլոր բաղադրիչները պետք է ուտել հենց այս չափաքանակով և նշված հաջորդականությամբ: Որից 20 րոպե հետո միայն կարող եք ինչ-որ բան ուտել կամ խմել: Այս պրոցեդուրայի արդյունքը կզգաք ինքներդ ձեզ վրա կես տարի անց:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Տեսանյութեր

Լրահոս