Բաժիններ՝

«Շանհայ Տելեյսը» Կանտեի համար առաջարկել է 41 մլն եվրո, բայց Ն’Գոլան ցանկանում է տեղափոխվել «Չելսի»

«Լեսթերի» վրա հարձակվել են տարբեր մայրցամաքներից:

Կիսապաշտպանի ձեռքբերման մեչ հետաքրքրված է չինական «Շանհայս Տելենսը», որն «աղվեսներին» առաջարկել է 41 մլն եվրո: Այդ տարբերակը չի բավարարում Կանտեին, ով ուզում է շարունակել կարիերան «Չելսիում»:

Բայց, ըստ The Telegraph-ի տեղեկության, լոնդոնցիների առաջարկը շատ ավելի համեստ է. «կապույտնեը» պատրաստ են ծախսել 23 մլն եվրո: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կանտեն հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը «Լեսթերի» հետ, չնայած առաջարկված շաբաթական 117 հազար եվրո աշխատավարձին:

2015-16թթ. մրցաշրջանում Կանտեն «Լեսթերի» հետ դարձավ Անգլիայի չեմպիոն:

Ֆրանսիայի հավաքականի հետ միասին 25-ամյա կիսապաշտպանը հասավ Եվրո-2016-ի եզրափակիչ, որտեղ պարտվեց Պորտուգալիային:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս