Ուշադրության կենտրոնում ենք պահում Լեւոն Հայրապետյանի հարցը. ՄԻՊ խոսնակ

Ի պատասխան «Ի աջակցություն Լևոն Հայրապետյանի» նախաձեռնության անդամ Հայկազ Մակարյանի հայտարարությանն այն մասին, թե ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Լեւոն Հայրապետյանի հարցով չի դիմել ՌԴ կողմին, տեղեկացնում եմ, որ դեռեւս սույն թվականի ապրիլի 20-ին Արման Թաթոյանը պաշտոնական գրությամբ դիմել է ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարին՝ Լեւոն Հայրապետյանի առողջությունը վտանգող պայմանների վերացման եւ անհրաժեշտ բժշկական օգնության տրամադրման հարցով: Տվյալ տեղեկատվությունը հրապարակվել է նաեւ զանգվածային լրատվության միջոցներով:

Ասեմ ավելին, Պաշտպան Արման Թաթոյանը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում Լեւոն Հայրապետյանի հարցը: Օրեր առաջ՝ հուլիսի 4-ին, Վերին Լարս անցակետում առաջացած խնդրով ռուսաստանյան իր գործընկերոջ հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ եւս Ա. Թաթոյանը քննարկել է Լեւոն Հայրապետյանի առողջական վիճակի հարցը:

ՄԻՊ խոսնակ Զոհրապ Եգանայան

Տեսանյութեր

Լրահոս