Բաժիններ՝

Մալաթիայում ինքնասպան եղած աղջիկն անձնական խնդիրնե՞ր է ունեցել. «Փաստինֆո»

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում 8-րդ հարկից ցած նետված և ինքնասպան եղած աղջիկն անձնական խնդիրներ է ունեցել, ինչն էլ հավանաբար հանգեցրել է հոգեբանական  այնպիսի վիճակի, որ աղջիկը դիմել է նման ծայրահեղ քայլի:

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ աղջիկը դեպքին նախորդող  օրերին նամակ է գրել իր ծանոթին` հայտնելով, որ կյանքին վերջ կտա:

Պարզվում է, որ 21-ամյա աղջիկը մի տղայի հետ է ծանոթացել սոցցանցով, հանդիպել, ծանոթացել  նաև նրա  հարազատների հետ, սակայն ինչ-ինչ պատճառով նրանց հարաբերություններն ընդհատվել են: Նա իր կյանքին վերջ դնելու մասին տղային նամակ է գրել,  որի մասին վերջինս նաև տեղեկացրել է աղջկա ընկերուհուն՝ աղջկա հետ զրուցելու համար, սակայն մինչև կփորձեին հասկանալ աղջկա սպառնալիքները իրական են թե ոչ, նրա ինքնասպանության մասին լուրը հայտնվում է զանգվածային լրատվամիջոցների էջերում:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի հատկանիշներով։

Քննչական կոմիտեից «Փաստինֆո»-ն տեղեկացավ, որ գործի շրջանակներում նշանակվել է հետմահու համալիր դատահոգեբանական և հոգեբուժական փորձաքննություն:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031