Բաժիններ՝

Հուլիսի 11-15-ը ՀՀ ոստիկանության բոլոր անձնագրային ծառայություններն աշխատելու են մինչև ժամը 19:00-ն

Ամառային հանգստյան սեզոնով պայմանավորված` աննախադեպ աճել է անձնագրային ծառայություններ դիմող քաղաքացիների թիվը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

Հերթերից խուսափելու, ինչպես և մատուցվող ծառայությունների որակը պահպանելու նպատակով 2016 թվականի հուլիսի 11-ից մինչև հուլիսի 15-ը ՀՀ ոստիկանության բոլոր անձնագրային ծառայություններն աշխատելու են մինչև ժամը 19:00-ն՝ 18:00-ի փոխարեն:

Անձնագրային ստորաբաժանումները քաղաքացիներին ծառայություններ են մատուցելու նաև հուլիսի 16-ին, շաբաթ, ոչ աշխատանքային օրը, ժամը 9:00-ից մինչև 13:00-ն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս