Բաժիններ՝

Երևան-Սևան ավտոճանապարհին՝ արծվի արձանի մոտ մեքենաներ են բախվել. կան վիրավորներ

Հուլիսի 11-ին, ժամը 13.15-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ արծվի արձանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-1 միջպետական ավտոճանապարհի Երևան-Սևան 12 կմ-ում բախվել են Reno Kangoo մակնիշի 34 TD 829 (վարորդ` 1973 թ. ծնված Ժ. Ղ.) և Lexsus CX 470 մակնիշի 55 QQ 559 պետհամարանիշներով (վարորդ` Գ. Մ.) ավտոմեքենաները:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ Աբովյանի բժշկական կենտրոն են տեղափոխվել տուժածներ` 1980 թ. ծնված Կ. և 1977 թ. ծնված Մ. Ա.-երը. վերջիններիս առողջական վիճակները գնահատվել են բավարար, և նրանք դուրս են գրվել, իսկ Ժ. Ղ.-ը աջ ոտքի կոտրվածքով տեղափոխվել է Երևան քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս