
Կարլո Անչելոտին՝ «Բավարիա»-ի նոր գլխավոր մարզիչ

Կարլո Անչելոտին ներկայացվեց որպես «Բավարիա»-ի նոր գլխավոր մարզիչ: Այս մասին հայտնում է «Բավարիա»-ի պաշտոնական կայքը: Իտալացի բազմափորձ մարզիչը շնորհանդեսից հետո մասնակցել է մամուլի ասուլիսի և պատասխանել լրագրողների հարցերին: Կորլո Անչելոտին նշել է, որ «Բավարիա»-ն ֆանտաստիկ ակումբ է և ունի հիանալի պատմություն:
«Մենք լավ թիմ ունենք և ցանկանում ենք հարձակվողական ֆուտբոլ ցուցադրել: Չեմ եկել հեղափոխություն կատարելու համար: Կուզեի զարգացնել Գվարդիոլայի խաղաոճը: Լեգենդար Ջովանի Տրապատոնիից հետո մյունխենցիների պատմության երկրորդ իտալացի մարզիչն եմ»,- ասել է Անչելոտին:
Կարլո Անչելոտին Մյունխենի « Բավարիա»-ում կփոխարինի իսպանացի մասնագետ Պեպ Գվարդիոլային, ով տեղափոխվել է «Մանչեսթեր Սիթի»: