
Հիվանդանոց տեղափոխվելիս տղամարդը մահացել է

Հուլիսի 10-ին, ժամը 8.20-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևանի Խանջյան փողոցի և Սայաթ-Նովայի պողոտայի խաչմերուկում բախվել է «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի:
Պատահարի հետևանքով «ԲՄՎ»-ի վարորդը՝ 1987 թ. ծնված Կարեն Սանթրոսյանը, հիվանդանոց տեղափոխելիս մահացել է:
Կատարվում է քննություն: