
Դատարանը Մարիա Շարապովայի գործով վերջնական որոշումը կկայացվի սեպտեմբերի 19-ին

Լոզանի արբիտրաժային դատարանը ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովայի գործով վերջնական որոշումը կկայացնի սեպտեմբերի 19-ին: Թենիսիստուհին բողոքարկել էր դատարանի նախորդ որոշումը, ըստ որի` դատարանը նրան որակազրկել էր 2 տարի ժամկետով: Ռուս մարզուհին պահանջում է չեղյալ հայտարարել որակազրկումը: Այս մասին հաղորդում է Լոզանի արբիտրաժային դատարանի պաշտոնական կայքը:
Մարիա Շարապովան բաց է թողնելու Ռիոյում կայանալիք ամառային Օլիմպիական խաղերը: Ռուս մարզուհին թենիսի Մեծ սաղավարտի մրցաշարերի հնգակի հաղթող է: