
Ակսել Վիտցելը կարող է տեղափոխվել «Նապոլի»

Ռուսական «Զենիթ»-ի բելգիացի կիսապաշտպան Ակսել Վիտցելը կփոխի ակումբային գրանցումը: Հաղորդվում է, որ Բելգիայի հավաքականի ֆուտբոլիստը կտեղափոխվի իտալական «Նապոլի»: Ֆուտբոլիստի տեղափոխության մասին նեապոլյան ակումբը կհայտարարի առաջիկա 2 օրվա ընթացքում: Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ բելգիացի ֆուտբոլիստը «Նապոլի»-ի հետ կնքելու է պայմանագիր 4+1 ձևաչափով և ամեն մրցաշրջանի համար ստանալու է 2,7 միլիոն եվրո: Այս մասին հաղորդել է նեապոլյան «Radio KissKiss»-ը:
Բելգիացի ֆուտբոլիստի տրանսֆերը «Նապոլի»-ի համար կարող է արժենալ 23 միլիոն եվրո: Հաջողությունների դեպքում «Զենիթ»-ը կստանա հավելյալ 2 միլիոն եվրո պարգևավճար: