
Կրիշտիանու Ռոնալդուն Նանիին է նվիրել Եվրո-2016-ի «Արծաթե խաղակոշիկը»

Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, ով Եվրո-2016-ում խփած 3 գնդակի և կատարած 3 գոլային փոխանցման համար արժանացել է «Արծաթե խաղակոշիկի», նվիրել է մրցանակը կիսապաշտպան Նանիին, ով նույնպես դարձել է 3 գոլի հեղինակ: Այդ մասին իր Ինստագրամում հայտնել է հենց ինքը՝ Նանին, և տեղադրել է լուսանկարը:
«Դու ավելին ես, քան ավագը: Դու չեմպիոն ես: Շնորհակալություն նվերի համար»,- գրել է Նանին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը