Պորտուգալիան՝ Եվրո-2016-ի չեմպիոն
Այսօր 2016թ. Եվրոպայի առաջնության եզրափակչում հանդիպեցին Պորտուգալիայի և Ֆրանսիայի հավաքականները: Փարիզի «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց պորտուգալացիների հաղթանակով՝ 1:0: Պորտուգալիայի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ հռչակվեց ֆուտբոլի Եվրոպայի չեմպիոն:
Եզրափակիչ խաղի հիմնական ժամանակում թիմերը չկարողացան բացել հաշիվը: Խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, որի 109-րդ րոպեին առավելության հասավ Պորտուգալիայի հավաքականը. հաղթական գոլն իր հաշվին գրանցեց Էդերը:
Հիշեցնենք, որ Պորտուգալիայի հավաքականը 25-րդ րոպեից խաղում է առանց Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի, որը վնասվածքի պատճառով չկարողացավ շարունակել եզրափակիչ հանդիպումը:
Եվրո-2016, եզրափակիչ
Պորտուգալիա – Ֆրանսիա՝ 0:0 (հիմնական ժամանակ), 0:1 (լրացուցիչ ժամանակ)
Էդեր, 109