Բաժիններ՝

«Ինձ հետաքրքրում է ոչ թե «Ոսկե գնդակը» Գրիզմանի համար, այլ այն, որ Անտուանը հաղթի Եվրոպայի առաջնությունը». Դիդիե Դեշամ

Ֆրանսիայի լրագրողները պատրաստ են թագադրել «Ատլետիկոյի» հարձակվողին:

«Դա սկսվում է Ձեզանից՝ լրագրողներից: Դուք արդեն այլ մոլորակի վրա եք: Իսկ ինձ հետաքրքիր է այն, որ Անտուանը և նրա խաղընկերները աշխատեն դառնալ Եվրոպայի չեմպիոն: Նույն բանի մասին է մտածում նաև Ռոնալդուն և Պորտուգալիայի հավաքականը:

Արդեն երկար ժամանակ է Ձեր հանրահայտ «Ոսկե գնդակը» խաղարկվում է Կրիշտիանուի և Մեսսիի միջև: Բայց եթե Գրիզմանին հաջողվի դառնալ թեկնածուներից մեկը, ավելի լավ»,- Դեշամի խոսքերն է մեջբերում L’Equipe-ը:

Անտուան Գրիզմանը Եվրո-2016-ում դարձել է 6 գոլի հեղինակ: Եզրափակչում նրա թիմը կհանդիպի Պորտուգալիայի հավաքականի հետ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս