Ինչո՞ւ են գազարը սովորականից երկար եփում

Գազարի օգտակար հատկանիշների մասին գիտեն բոլորը, այն սիրում են թե՛ մեծահասակները, թե՛ փոքրերը: Երեխաներին հաճախ համոզում են, որ գազար ուտելն օգնում է առավել բարձրահասակ դառնալ:

Սակայն քչերը գիտեն, որ այս բանջարեղենն առավել օգտակար է եփված վիճակում: Ի տարբերություն մյուս բանջարեղենների՝ գազարը երկար եփվելու ընթացքում 40%-ով ավելի շատ վիտամիններ ու հանքանյութեր է արտազատում, քան մյուս բանջարեղենները:

Շատ մասնագետներ պնդում են, որ գազարը պետք է ուտել խաշած վիճակում:
Եփված գազարը խորհուրդ է տրվում նրանց, ովքեր քաղցկեղով են տառապում:

Գազարի բաղադրության մեջ մտնող բետա-կարոտինը, վիտամին E-ն, B1-ը, B2-ը, B3-ը, B6-ը, վիտամին C-ն, ֆոլաթթուն և ֆոսֆորն ու կալիումը կարող են չափազանց օգտակար լինել քաղցկեղի բուժման և կանխարգելման հարցում:

Կարդացեք նաև

Բետա-կարոտինը չափազանց կարևոր է ներառել քաղցկեղով տառապող մարդկանց սննդակարգում: Իսկ եթե գազարը երկար եք եփում, ապա՝

  • 40%-ով նվազեցնում եք կաթվածի ռիսկը
  • Պաշտպանում եք տեսողությունը
  • Լավացնում եք մարսողությունն ու լյարդի ֆունկցիան
  • Պաշտպանում եք օրգանիզմը քաղցկեղից
  • Պաշտպանում եք սիրտն ու արյան անոթները
  • Ամրացնում եք իմունիտետը
  • Լավացնում եք մաշկի վիճակը
  • Մաքրում եք օրգանիզմը

Այնպես որ, գազարն ուտելուց առաջ փորձեք երկար եփել, որպեսզի օրգանիզմը մաքսիմալ քանակությամբ վիտամիններ և հանքանյութեր ստանա:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

 

Տեսանյութեր

Լրահոս