Բաժիններ՝

Sports.ru-­ն անդրադարձել է Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությանը «Մանչեսթեր Յունայթեդ»

Ռուսական Sports.ru կայքը հետաքրքիր հոդվածով անդրադարձել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությանը «Մանչեսթեր Յունայթեդ»:

Կայքը հավաքել է Հենրիխ Մխիթարյանի հարցազրույցներում հնչած ուշագրավ մտքերը` նշելով, որ «Մանչեսթեր Յունայթեդ»­ը ձեռք է բերել խելացի ֆուտբոլիստի:

«Ես ինձ աստղ չեմ համարում: Ես ուղղակի Երևանի բնակիչ եմ: Աստղերը երկնքում են»:

«Ես շատ բաց մարդ եմ: Կարող եմ լսել յուրաքանչյուրին, եթե զգամ, որ դա ինձ համար օգտակար է: Իսկ եթե նա հեռու է ֆուտբոլից, ապա նրա խոսքերը սրտիս մոտ չեմ ընդունում»:

Կարդացեք նաև

«Ես միշտ ձգտում եմ սովորել: Դա իմ կյանքի նպատակն է: Սովորել դադարող մարդը հավասար է մահացած մարդուն»:

«Ես ֆուտբոլ խաղում եմ շախմատի նման: Դուք պետք է շատ մտածեք և կանխատեսեք, թե ինչ կարող է տեղի ունենալ ձեր քայլից հետո: Եթե դուք սխալվեք, հակառակորդը կարող է պատժել ձեզ ու դուք տանուլ կտաք խաղը»:

««Անժի»­ի առաջարկը հրաշալի էր: Ես կընդունեի այն, եթե չունենայի երազանքներ: Մանկուց երազել եմ խաղալ լավագույն ակումբներից մեկում, դրա համար էլ ընտրել եմ հենց «Բորուսիա»­ն»:

«Ինձ շատ էր դուր գալիս Զիդանի խաղը: Ես հիանում էի նրա խաղով, սակայն ես երբեք չեմ ձգտել կրկնել նրա խաղաոճը: Ինձ դուր է գալիս լինել ինքս ինձ նման»:

«Ես խաղում եմ այնտեղ, որտեղ ասում է մարզիչը: Իսկ ընդհանրապես ոչ ոք ինձ մեկնարկային կազմում տեղ չի երաշխավորել: Դրա համար ես պետք է անդադար աշխատեմ»:

«Չեմ ցանկանում մեծամիտ երևալ, բայց կարծում եմ, որ ես կարող եմ շատ ավելի լավ խաղալ»:

«Անձամբ ինձ համար հավաքականում միակ մոտիվացիան հաղթանակն է: Երբ մենք հաղթում ենք, բոլոր հայերի դեմքին ժպիտ է հայտնվում, փողոցներում երաժշտություն է հնչում, մարդիկ տոնում են մեր հաղթանակը, ինչպես
սեփական հաջողությունը: Ի՞նչը կարող է ավելի լավ լինել դրանից: Հենց այդ ժպիտներն են ամենամեծ մոտիվացիան ինձ համար»

«Ես պորտուգալերեն եմ սովորել դեռևս 13 տարեկան հասակում, երբ փորձաշրջան էի անցնում «Սան Պաուլո»­ում: Լուչեսկուի շնորհիվ սկսեցի իտալերեն սովորել, բայց հիմա չեմ կարող ասել, որ շատ լավ տիրապետում եմ այդ լեզվին: Այս պահին կարող եմ ազատ շփվել հայերենով, անգլերենով, ֆրանսերենով, ռուսերենով, պորտուգալերենով և գերմաներենով»:

«Աղոթում եմ Լեռնային Ղարաբաղում խաղաղության համար: Խորապես անհանգստացած եմ իմ հայրենակիցների և նրանց ընտանիքների համար»:

«Հավատում եմ, որ «Մասնչեսթեր Յունայթեդ»­ի նման մեծ ակումբում հանդես գալը արժանի է իմ հոր մասին հիշողություններին, այն ներշնչանքին և նպատակամղվածությանը, որոնք նա ներդրել է իմ մեջ երիտասարդ
տարիքում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս