Բաժիններ՝

Գյումրիում մեկնարկեց «Մենք ենք, մեր ֆիլմերը» կինոփառատոնը

Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնում մեկնարկեց «Մենք ենք, մեր ֆիլմերը» կինոփառատոնը: «The Name Production»­-ի կողմից արդեն երկրորդ տարին անցկացվող փառատոնը նպատակ ունի հանրությանը ներկայացնելու վերջին տարիներին Հայաստանում ստեղծված ֆիլմերը: Բոլոր ցուցադրությունների մուտքն ազատ է: Փառատոնի մեկնարկն ազդարարվեց Լուսինե Սարգսյանի «Շքամուտք» ֆիլմով:

Փառատոնը կտևի 4 օր: «Հոկտեմբեր» կինոթատրոնին զուգահեռ, փառատոնի շրջանակներում, կինոդիտումներ ու քննարկումներ կկազմակերպվեն նաև Nancy սրճարանում: Ինչպես «Արմենպրես»­ին տեղեկացրեց փառատոնի կազմակերիչներից Նռանե Գրիգորյանը, ֆիլմերը հայկական արտադրության են, վերջին 3­4 տարիների ընթացքում նկարահանված: Ի տարբերություն շատ փառատոնների, այս փառատոնը նպատակ ունի ակտիվացնելու մշակութային կյանքը մարզերում, դա է պատճառը, որ այն դեռ Երևանում չի անցկացվել, այլ մարզերում. անցած տարի փառատոնն անցկացվել է Ստեփանավանում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս