
«Բարսելոնան» պետք է մարի հսկայական պարտքեր

Իսպանիայի իշխանությունները մեղադրել են կատալոնական «Բարսելոնայի» ղեկավարությանը խոշոր պարտքերը չմարելու մեջ:
Ըստ տեղեկությունների՝ «Բարսելոնան» պետք է վճարի 47 միլիոն եվրո: Ակումբի պարտքերը գոյացել են դեռևս Ժուան Լապորտայի օրոք: Կատալոնական ակումբը չի վճարել վարձակալած հողատարածքների համար: 35.4 միլիոն եվրո վճարելու դեպքում հողատարածքները կդառնան ակումբի սեփականությունը:
Սիրարփի Աղաբաբյան