Բաժիններ՝

Facebook AntiSpam-ը կօգնի ազատվել անցանկալի խմբերից

Եթե ձեզ հոգնեցրել են Facebook-ի այն օգտատերերը, ովքեր ձեզ պարբերաբար ավելացնում են անծանոթ խմբերում, ապա առաջարկում ենք Chrome բրաուզերի համար նախատեսված Facebook AntiSpam ընդլայնումը, որը կօգնի մի քանի վայրկյանում ազատվել անպետք և անցանկալի խմբերից:

Այս ընդլայնումը հեռացնում է ձեզ խմբից՝ առանց վերադարձի հնարավորության: Պետք է պարզապես կարգավորումների վահանակում նշել համապատասխան տողի վրա, և ծրագիրը կհեռացնի բոլոր այն խմբերը, որտեղ ձեզ ավելացրել են՝ առանց ձեր կամքի:

1

Ընդլայնումը հնարավորություն է տալիս նաև հեռացնել մարդկանց, ովքեր չարաշահում են ձեր համբերությունը: Facebook AntiSpam-ը կարող է մեկ ցանկում հավաքել բոլոր այն օգտատերերին, ովքեր ձեզ խնդրել են հավանել իրենց բալիկի նկարները, ավելացրել են անցանկալի խմբերում, կամ պարբերաբար հրավիրել են ձեզ այնպիսի միջոցառումների, որոնց մասնակցելու հրավերները դուք մերժել եք:

Կարդացեք նաև

2

Եթե դուք չեք ցանկանում ջնջել բոլոր օգտատերերին, ապա ընդլայնումը թույլ է տալիս ընտրել մի քանի հոգու, ովքեր 2 անգամից ավելի են արել վերը նշված գարծողությունները:

Սիրափի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս