Հայաստանի համախառն արտաքին պարտքը՝ 9.045 մլրդ դոլար
ՀՀ համախառն արտաքին պարտքը 2016թ. մարտի վերջի դրությամբ կազմել է 9 045.91 մլն. դոլար, որը 2015թ. դեկտեմբերի վերջի նկատմամբ աճել է 120.76 մլն. դոլարով:
Համախառն արտաքին պարտքի 43.50%-ը գոյացել է պետական կառավարման համակարգում, 7.19%-ը` կենտրոնական բանկում, 22.72%-ը` ավանդային կազմակերպություններում, բացի կենտրոնական բանկից, 16.12%-ը` մասնավոր հատվածում, իսկ 10.48%-ը` տնտեսության տարբեր հատվածների կազմակերպությունների կողմից ստացված ուղղակի ներդրումներն են՝ միջֆիրմային վարկերի տեսքով:
2016թ. մարտի վերջի դրությամբ ՀՀ համախառն արտաքին ակտիվները կազմել են 3 803.76 մլն. դոլար և 2016թ. I եռամսյակի ընթացքում նվազել են 155.71 մլն. դոլարով: Արդյունքում` ՀՀ մաքուր արտաքին պարտքը 2016թ. I եռամսյակի ընթացքում աճել է 276.46 մլն. դոլարով` կազմելով 5 242.14 մլն. դոլար: