Բաժիններ՝

Պաղպաղակի արտադրության ծավալները նվազել են

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2016 թվականի առաջին 5 ամիսների ընթացքում հանրապետությունում արտադրվել է 3304 հազար լիտր պաղպաղակ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արտադրվել էր 3579 լիտր։

Պաղպաղակի արտադրության ծավալների 7,7% անկումն ինչ-տեղ կարելի է բացատրել համեմատաբար ցածր ջերմաստիճանով։ Սակայն կաթնամթերքի մյուս տեսակների արտադրության ծավալների անկումը եղանակով դժվար է պայմանավորել։

Օրինակ, պանրի արտադրության ծավալը կրճատվել է 1,2%-ով՝ հասնելով 6539,9 տոննայի։ Մածունի արտադրությունը կրճատվել է 3,4%-ով (2529,7 տոննա)։ Կաթնաշոռի արտադրությունը նվազել է 7%-ով՝ 417,8 տոննայից հասնելով 388,5 տոննայի։

Թթվասերի արտադրությունը հաշվետու ժամանակահատվածում աճել է 3,4%-ով. 2016 թվականի հունվար մայիսին արտադրվել է 2523,9 տոննա։

Կաթի արտադրությունը նույնպես աճել է։ Ըստ պաշտոնական վիճակագրության՝ տարվա առաջին 5 ամիսներին արտադրվել է 216,7 մլն լիտր կաթ, որը 2,4%-ով գերազանցում է 2015 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս