Բաժիններ՝

Ինչո՞ւ է «Մանչեսթեր Յունայթեդին» անհրաժեշտ Մխիթարյանը. Standard

Բրիտանական Standard պարբերականը ծավալուն հոդվածով անդրադարձել է Հայաստանի ազգային հավաքականի ու Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխությանը:

Ըստ ամսագրի՝ Մխիթարյանը մեկն է այն ֆուտբոլիստներից, ում միջոցով Մուուրինիոն ցանկանում է հեղափոխել թիմի կազմը և պայքարել լուրջ տիտղոսների համար:

Էրիկ Բեյլի, Իբրահիմովիչի և հիմա էլ՝ արդեն Մխիթարյանի տրանսֆերներով Մոուրինիոն ցանկանում է ստեղծել գերհարձակվողական թիմ:

Անգլիական ակումբը երկու ամսից ավելի պայքարում է Մխիթարյանի տրանսֆերային իրավունքները գնելու համար: Հարց է առաջանում, ինչո՞ւ է թիմին այդքան անհրաժեշտ Մխիթարյանը, և ի՞նչ կարող է նա փոխել թիմում:

Կարդացեք նաև

Կայքի լրագրողներն առաջարկում են ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ Մխիթարյանը լինելով կիսապաշտպան՝ նախորդ մրցաշրջանում խփել է այնքան գոլ, որքան «Մանչեսթեր Յունայթեդի» լավագույն ռմբարկու Անտոնի Մարսիալը, ինչպես նաև՝ երեք գոլ ավելի, քան Ուեյն Ռունին:

Անգլիական ակումբի մարզչական շտաբը ցանկանում է գնել Մխիթարյանին նաև այն պատճառով, որ նա ոչ միայն գոլեր է խփում, այլև հիանալի է գործում գրոհների կազմակերպման ընթացքում: Մխիթարյանը նախորդ մրցաշրջանում կատարել է այնքան գոլային փոխանցում, որքան կարմիր սատանաների 3 լավագույն ֆուտբոլիստները՝ Ռունին,Մատան և Մարսիալը՝ միասին:

Մխիթարյանը միայնակ ստեղծել է 67 գոլային պահ: Այս ցուցանիշին անգլիական ակումբից մոտ է միայն Խուան Մատան՝ 48 պահ: Նա իրացրել է այնքան տուգանային հարված, որքան «Մանչեսթեր Յունայթեդի» ամենաարդյունավետ ֆուտբոլիստ Մարսիալը:

Այս համեմատություններով անգլիական պարբերականը ցույց է տալիս, որ Մխիթարյանի ձեռքբերումն առաջնային խնդիր է եղել Մոուրինիոյի ստեղծած նոր թիմի համար, և պորտուգալացի մարզիչը հենց նրա միջոցով է պատրաստվում կառուցել խաղը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս