Բաժիններ՝

«Հարկային առումով պետությունն էական խնդիր չի լուծում եկամտային հարկի փոփոխությամբ». Գագիկ Մակարյան

Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանի կարծիքով` շատ դժվար է համեմատել և հստակ ասել, թե Հարկային օրենսգրքի նախագծում ինչ է փոխվել, քանի որ ծավալուն` 700 էջանոց փաստաթուղթ է, և հնարավոր չի դնել ու համեմատել: 168.am-ի հետ զրույցում նա նշեց, որ էական փոփոխությունը եկամտային հարկի մասով է, որ առևտրի ոլորտում առանց փաստաթղթերի շրջանառության չափը պետք է իջեցվի 40 մլն դրամի: Ըստ նրա` դա տրամաբանական է, որովհետև սուպերմարկետներն աշխատում են ԱԱՀ-ով, իսկ 40 մլն-ի դեպքում, եթե շահութաբերությունը 10% հաշվարկենք, ստացվում է, որ տնտեսվարողը 300 հազար գումար կաշխատի, որով ընտանիք չի կարող պահել: Գ.Մակարյանի կարծիքով` պետք է պայքարել, որ շեմը մի քիչ բարձրացվի:

Գագիկ Մակարյանը նշեց, որ եկամտային հարկի չափը նախատեսվում էր 20%, սակայն միջազգային կառույցների պահանջով աստիճանական հարկում է մտցվել, որ մինչև 120 հազար դրամ աշխատավարձի դեպքում հարկը նվազեցվել է, 120 հազարից մինչև 1 մլն դրամ հարկը 2% ավելացվել է, իսկ ավելի բարձր աշխատավարձի դեպքում հարկն իջեցվել է 3%-ի` 36%-ից մինչև 33%. «Հաշվարկելիս պարզվում է, որ հարկային առումով պետությունն էական խնդիր չի լուծում այս փոփոխությամբ, և անհասկանալի է, թե ինչու է գնում դրան»: Գազի, բենզինի, ծխախոտային ակցիզի հարկերի ավելացումը Գ.Մակարյանը պայմանավորեց ԵՏՄ հարկման միջին մակարդակին հասցնելու նպատակով:

«Օրենսգրքում բավականին լավացումներ կան, բայց միակ ու մշտական մտահոգությունն այն է, թե օրենքը կմնա՞ թղթի վրա, և տեսուչներն անհավասար վերաբերմունք կցուցաբերե՞ն, թե՞ հավասար մոտեցում կցուցաբերվի, առավել ևս՝ կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում»,- ասաց Գ.Մակարյանը:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս