Բաժիններ՝

Քիմ Քարդաշյանի քույրը 8,6 մլն դոլարով գնել է դերասանուհի Էմիլի Բլանթի տունը

«Քարդաշյան ընտանիք» ամերիկյան ռեալիթի շոուի մասնակից, մոդել Քենդալ Ջենները առանձնատուն է ձեռք բերել Արեւմտյան Հոլիվուդի կենտրոնում: Գործարքի գումարը կազմել է 8,6 մլն դոլար, հաղորդում է Glamour-ը:

Կալվածքի նախկին սեփականատերը բրիտանացի դերասանուհի, «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիր Էմիլի Բլանթն է: Ժամանակին տունը նաեւ պատկանել է ամերիկացի դերասան Ջոն Քրասինսկուն, որը հռչակ Է ձեռք բերել «Գրասենյակը» սերիալում խաղացած Ջիմ Հալփերի դերով:

Առանձնատան ընդհանուր մակերեսը գերազանցում է 440 քառակուսի մետրը, այն բաղկացած է վեց ննջարանից եւ հինգ կարեւոր սենյակներից: Առանձնատանը հարող տարածքում կա լողավազան:

Քենդալ Ջենները եւ Քիմ Քարդաշյանը մի մորից ծնված քույրեր են: 2016 թվականի մայիսին ամերիկյան GQ հրատարակությունը հրապարակել է «աշխարհի «ամենազիլ» 20 կանայք» թոփ-թերթիկը, որում 21-ամյա մոդելն զբաղեցրել է առաջին տեղը: Ցուցակը կազմվում է խմբագրակազմի անձնական նախապատվությունների հիման վրա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս