
«Ոչ ոք չէր սպասում, որ Պորտուգալիան այդքան հեռու կգնա». Կրիշտիանու Ռոնալդու

Մադրիդի «Ռեալի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կիսվել է Եվրո-2016-ի քառորդ եզրափակչում Լեհաստանի ազգային թիմի նկատմամբ հետխաղյա 11-մետրանոցներով տարած հաղթանակից (5:3) ստացած տպավորություններով:
«Այսօր մենք արժանիորեն հաղթեցինք: Ինձ չհաջողվեց խփե՞լ: Այո, բայց ես միշտ ամբողջովին տրվում եմ խաղին: Այսօր ես չկարողացա խփել, բայց դա արեց Ռենատու Սանշեշը: Ապրի ինքը: Հնարավոր է, ոչ ոք չէր սպասում, որ մենք այդքան հեռու կգնանք, բայց վերջիվերջո, մենք արդեն կիսաեզրափակչում ենք:
11-մետրանոցը միշտ վիճախաղ է: Ընդհանուր առմամբ, Պորտուգալիան ավելի լավ էր խաղում, ավելի շատ հնարավորություններ ուներ գոլ խփելու համար, բայց մեզ ուղղակի չհաջողվեց իրացնել վտանգավոր պահերը»,- Ռոնալդուի խոսքերն է մեջբերում O Jogo-ն:
Եվրո-2016-ում պորտուգալացիների անցկացրած բոլոր խաղերը՝
Պորտուգալիա – Իսլանդիա 1:1
Պորտուգալիա – Ավստրիա 0:0
Հունգարիա – Պորտուգալիա 3:3
Խորվաթիա – Պորտուգալիա 0:1 (լրացուցիչ ժամանակում)
Լեհաստան – Պորտուգալիա 1:1, 3:5՝ 11-մետրանոցներով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը