Քերին կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին խուսափել Ղարաբաղում լարվածությունից

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին երեկ առանձին եհռախոսազրույցներ է վարել Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ, որի ընթացքում կոչ է արել Լեռնային Ղարաբաղում խուսափել լարվածությունից, հայտնում է RIA Novosti-ն:

«Նա (Քերին) դրականորեն նշել է, որ հրադադարը Լեռնային Ղարաբաղի շփման գծում զգալիորեն պահպանվում է վերջին շաբաթներին, և կոչ է արել նախագահներին խուսափել լարվածությունից՝ խաղաղ գործընթացի խթանման համար»,- ասվում է գերատեսչության հաղորդագրությունում։

ԱՄՆ պետքարտուղարը նաև հաստատել է ԱՄՆ պատրաստակամությունը՝ նպաստել հակամարտության «համընդգրկուն կարգավորմանը» և կոչ է արել երկու երկրների ղեկավարներին շարունակել երկխոսությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031