
Դիեգո Սիմեոնեն «Ատլետիկոյից» պահանջել է ձեռք բերել համաշխարհային մակարդակի աստղի

«Հնդկացիները» ստիպված են գումար ծախսել, որպեսզի պահեն էլ Չոլոյին:
Չեմպիոնների լիգայի եզրափակչից հետո Սիմեոնեն հայտարարել է ակումբը փոխելու մտադրության մասին: Ընդ որում, 46-ամյա մասնագետը կոշտ պայման է դրել «Ատլետիկոյի» ղեկավարության առջև, որի դեպքում կարող է մնալ. «ակումբը պետք է ավելի շատ գումար ներդնի կազմն ուժեղացնելու համար»,- հաղորդում է AS-ը:
«Ատլետիկոն» արդեն գումար ներդնելու պատրաստակամություն ցուցաբերել է, ըստ էության, պայմանավորվելով «Բենֆիկայի» հետ 25 մլն եվրոյով Նիկոլաս Գայտանին գնելու վերաբերյալ: Չի բացառվում, որ «Չելսիից» «Վիսենթե Կալդերոն» կվերադառնա նաև Դիեգո Կոստան:
Սիմեոնեն գլխավորել է «Ատլետիկոն» 2011 թվականին:
Նրա գլխավորությամբ «հնդկացիները» նվաճել են Իսպանիայի գավաթը և Սուպեր գավաթը, հաղթել են Եվրոպայի լիգան և ՈւԵՖԱ-ի Սուպեր գավաթը, ինչպես նաև 18 տարվա մեջ առաջին անգամ դարձել են երկրի չեմպիոն (2013-14):
Էլ Չոլոյի թիմը 2 անգամ հասել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, բայց 2 անգամ էլ պարտվել է «Ռեալին»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը