«Մոսկվան կարող է քննարկել հարաբերությունները կարգավորելու Անկարայի դիմումները». Լավրով

Ռուսաստանը մտադիր չէ առաջինը հանդես գալ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման նախաձեռնությամբ, բայց պատրաստ է քննարկել Անկարայի համապատասխան դիմումները: Այդ մասին հայտարարել է ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին:

«Նրանք շատ խիստ տուժում են, ուստիեւ զանազան փակ ուղիներով փորձում են մեզ մոտ սողոսկել եւ առաջարկել ինչ-որ կոմիտեներ ստեղծել, դեռ դեկտեմբերին Թուրքիայի արտաքին գործերի նախարարը, Եվրակազմակերպությունում հընթացս հանդիպելով ինձ, առաջարկեց. «Արի կոմիտե կամ խումբ ստեղծենք. դիվանագետներ, հետախույզներ»,- kp.ru-ի կայքի ուղիղ եթերում ասել է Լավրովը:

«Մենք երբեք չենք ասել, թե «ձիթենու ճյուղ» կամ ցանկացած այլ ճյուղ կմեկնենք Թուրքիային: Մենք ասել ենք, որ Թուրքիան պարտավոր է ներողություն խնդրել եւ փոխհատուցել այն կորուստները, որոնք մեզ հասցվեցին ռազմական հանցագործության հետեւանքով® Եվ (ՌԴ-ի նախագահ Վլադիմիր) Պուտինն ասել է, որ մենք պատրաստ ենք քննարկել (Անկարայի դիմումը), բայց նախ Թուրքիան պետք է անի այն, ինչ պարտավոր է անել»,- ասել է Լավրովը:

Տեսանյութեր

Լրահոս