«Միջազգային հարթակում բոլորի համար պարզ է, որ Ադրբեջանը սկսեց ռազմական գործողությունները». թուրք պրոֆեսոր

Միջազգային հարթակում բոլորի համար պարզ է, որ ապրիլյան ռազմական գործողությունները Ադրբեջանը սկսեց: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց թուրք պրոֆեսոր Ջենգիզ Աքթարը: «Լսել եմ տարբեր վերլուծություններ այս հակամարտության վերջին սրացման վերաբերյալ, սակայն մի բան կարող եմ ասել. Թուրքիան Հարավային Կովկասում դեր ունեցող երկիր չէ. իհարկե, հնարավոր է, որ Թուրք իայի ռազմական ուժերը ներգրավված կամ համագործակցած լինեն Ադրբեջանի բանակի հետ, մենք չգիտենք, սակայն եզրակացություն անել եւ ձեւացնել, որ ասենք սա թուրքական կողմի պատասխանն էր Ռուսաստանին, եւ այդ նպատակով այն հրահրեց այս պատերազմը, կարծում եմ՝ չափազանցություն է»,- ընդգծեց նա:

Նրա խոսքով՝ չնայած ամեն ինչին, նույնիսկ Մինսկի խմբի 25 տարվա գործունեությանը, միեւնույնն է, տարածաշրջանում կանոններ թելադրողը մնում է Ռուսաստանը:

«Բնականաբար կան այլ դերակատարներ եւս, օրինակ՝ Իսրայելը: Մարդիկ խոսում են հենց Իսրայելի ռազմական արդյունաբերության մասին, սակայն, միեւնույնն է, կարծում եմ, որ գլխավոր, վճռորոշ դերը հենց Ռուսաստանինն է»,- նշեց թուրք պրոֆեսորը:

Տեսանյութեր

Լրահոս