Բաժիններ՝

Հզոր պայթյուն Թուրքիայում

Թուրքիայի Շիռնաքի նահանգի Սիլոպի քաղաքում պայթյունի հետեւանքով 4 քաղաքացիական անձ սպանվել, 19 մարդ էլ վիրավորվել են, որոնցից 5-ը՝ ոստիկաններ:

Ինչպես հաղորդում է թուրքական NTV հեռուստաալիքը, հեռահար կառավարման ինքնաշեն պայթուցիկը երեկոյան ժամերին փողոցում պայթել է այն պահին, երբ անցնում էր զրահապատ ոստիկանական ավտոմեքենան:

Նախնական վարկածով պայթուցիկ սարքը տեղադրված է եղել կոյուղու դիտանցքում:
Ենթադրվում է, որ պայթյունն իրագործել են Քրդստանի աշխատավորական կուսակցության ազատամարտիկները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս