Բաժիններ՝

Կարվախալը բաց կթողնի Եվրո-2016-ը

Դանի Կարվախալը, ամենայն հավանականությամբ, չի հասցնի ապաքինվել մինչև Եվրո 2016-ը: Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն նշել է, որ Կարվախալը 90 տոկոսով չի մասնակցի Եվրոպական ստուգատեսին:

Եթե ամեն ինչ ընթանա կանխատեսվածի նման, ապա Կարվախալին կփոխարինի «Արսենալի» պաշտպան Հեկտոր Բելերինը:

Դել Բոսկեն նշել է, որ վստահում է Բելերին և պատրաստ է այս ռիսկային փոփոխությանը, եթե Կարվախալը շուտ չապաքինվի:

Հիշեցնենք, որ Կարվախալը վնասվածք էր ստացել Չեմպիոնների լիգայի եզրափակչում և արցունքներն աչքերին հեռացավ մարզադաշտից:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս