Բաժիններ՝

Բանկային համակարգը ետ է մնացել տնտեսական աճի տեմպից

2015 թ. ընթացքում անվանական ՀՆԱ-ի աճի տեմպը գերազանցել է բանկային համակարգի հիմնական հաշվեկշռային ցուցանիշների աճի տեմպերը, ինչի արդյունքում արձանագրվել է բանկային համակարգի միջնորդությունը բնութագրող հիմնական ցուցանիշների նվազում:

Ինչպես նշվում է ՀՀ Կենտրոնական բանկի 2015 թվականի ֆինանսական կայունության հաշվետվությունում, բանկային համակարգի ակտիվների ու ՀՆԱ-ի և վարկերի ու ՀՆԱ հարաբերակցության ցուցանիշները նվազել են 6.0 և 5.5 տոկոսային կետով և կազմել, համապատասխանաբար, 68.5% և 39.8%:

Ավանդների (ներառյալ ոչ ռեզիդենտների ավանդները) ու ՀՆԱ-ի և փողի զանգվածի ու ՀՆԱ-ի հարա- բերակցության ցուցանիշները աճել են 0.5 և 0.2 տոկոսային կետով` կազմելով համապատասխանաբար 35.4% և 37.1%: Տարվա ընթացքում բանկային համակարգի ընդհանուր կապիտալն ավելացել է 9.6%-ով (44.9 մլրդ դրամով), իսկ ընդհանուր ակտիվները` 1.4%-ով (46.2 մլրդ դրամով):

Արդյունքում, ընդհանուր կապիտալի և ակտիվների հարաբերակցության ցուցանիշը աճել է 1.1 տոկոսային կետով և կազմել 14.9%: Ընդհանուր կապիտալի աճը տեղի է ունեցել կանոնադրական կապիտալի աճի հաշվին: 9 բանկ համալրել է կանոնադրական կապիտալը 74.0 մլրդ դրամի չափով, որից 68.4 մլրդ դրամը համալրվել է արտաքին աղբյուրների հաշվին: Արդյունքում, ոչ ռեզիդենտների մասնակցության մասնաբաժինը բանկային համակարգի կանոնադրական կապիտալում աճել է 1.2 տոկոսային կետով և կազմել 67.7%:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս