Բաժիններ՝

ՀՀ բանկային համակարգի կենտրոնացվածությունը շարունակում է ցածր մնալ

ՀՀ Կենտրոնական բանկը համարում է, որ ՀՀ բանկային համակարգում կենտրոնացվածության մակարդակը շարունակում է ցածր մնալ։ Այս մասին նշվում է ՀՀ ԿԲ 2015 թվականի ֆինանսական կայունության հաշվետվության մեջ։

Ասել է թե, բանկային շուկայում չկան, պատկերավոր ասած, օլիգոպոլիստներ, որոնք կարող են խաղի կանոններ թելադրել։

ԿԲ-ն բանկային համակարգի կենտրոնացվածությունը չափում է ըստ Հերֆինդալ-Հիրշմանի գործակիցների (Հերֆինդալ-Հիրշմանի գործակիցն ընդունում է արժեքներ 0-1 միջակայքում և բնութագրում կենտրոնացվածությունը. 0-ին մոտ արժեքները բնութագրում են կենտրոնացվածության ցածր աստիճան):

«Ըստ Հերֆինդալ-Հիրշմանի` ամփոփ ցուցանիշների (ակտիվներ, պարտավորություններ, ընդհանուր կապիտալ) գործակիցների՝ բանկային համակարգի կենտրոնացվածությունը պահպանվել է ցածր մակարդակում, ինչը սահմանափակում է ֆինանսական կայունության վրա կենտրոնացվածության ռիսկի ազդեցության հավանականությունը»,- նշվում է ԿԲ հաշվետվության մեջ։

Նկատենք, որ այս գնահատականը վերաբերում է 2015 թվականին, երբ ՀՀ բանկային ոլորտում գործում էին 21 առևտրային բանկեր և մեկ զարգացման բանկ (Համահայկական բանկը)։

2016 թվականին կենտրոնացվածության ցուցանիշն ամենայն հավանականությամբ կբարձրանա, քանի որ ՊրոԿրեդիտ բանկն ու ԲՏԱ բանկը արդեն իսկ գնվել են հայաստանյան այլ բանկերի կողմից, իսկ մինչև տարեվերջ սպասվում են միաձուլման այլ գործարքներ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս