Բաժիններ՝

Որքան արտարժույթ են գնել և վաճառել ՀՀ բանկերը

Մայիսի 23-ից 27-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ արժութային շուկայում  իրականացվել են հետևյալ գործարքները.

USD

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 56 մլն 139 հազար 316 դոլար՝ 476.79 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 63 մլն 247 հազար 443 ԱՄՆ դոլար՝ 478.55 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 5 մլն 750 հազար ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք՝ 477.8 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

EUR

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 5 մլն 299 հազար 44 եվրո՝ 532.84 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 12 մլն 740 հազար 378 եվրո՝ 536.04 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև առք եւ վաճառք չի իրականացվել:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

RUB

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 973 մլն 428 հազար 143 ՌԴ ռուբլի՝ 7,19 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 394 մլն 811 հազար 644 ՌԴ ռուբլի՝ 7,27 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև առք եւ վաճառք չի իրականացվել:

Մայիսի 16ից 22-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 43.8 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցներինը՝ 76.9 մլն ԱՄՆ դոլար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս