Բաժիններ՝

Ջոնի Դեփի կինը նրան մեղադրել է իրեն ծեծելու մեջ

Ամերիկյան դատարանն արգելել է հոլիվուդյան դերասան Ջոնի Դեփին շփվել կնոջ՝ դերասանուհի Էմբեր Հերդի հետ, ումից նա առանձին է ապրում, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ուրբաթ օրը կայացած դատական լսումների ժամանակ Հերդը Դեփին մեղադրել է իր վրա հարձակվելու մեջ: Դերասանուհու խոսքով՝ վեճի ժամանակ ամուսինն իր վրա բջջային հեռախոս է նետել:

Երկուշաբթի օրը Հերդը դիմել է Լոս Անջելեսի դատարան՝ դերասանից ամուսնալուծվելու հայտարարությամբ՝ իր որոշումը մեկնաբանելով վերջինիս հետ ունեցած «անհաղթահարելի տարաձայնություններով»:

Կինը դատարանից խնդրել էր նաև իրեն պաշտպանել ամուսնուց: Նա դատական լսումներին ներկայացրել էր վզին ու աչքերի շուրջը կապտուկներով լուսանկար:

Հերդն ու Դեփը ծանոթացել էին 2010թ. «Ռոմի օրագիր» ֆիլմի նկարահանումների ժամանակ, ամուսնացել՝ անցած տարվա փետրվարին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս