
«Շատ բան եմ սովորել Մխիթարյանից». Քրիստիան Պուլիշիչ

ԱՄՆ հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի 17-ամյա կիսապաշտան Քրիստիան Պուլիշիչը հայտարարել է, որ շատ բան է սովորել իր թիմակից, Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանից: «Շատ բան եմ սովորել Հենրիխից: Ես երբեք չեմ տեսել մի ֆուտբոլիստի, ով այդպես արագ ու նուրբ կվարվի գնդակի հետ: Նա միշտ կարող է փախչել պաշտպաններից: Մխիթարյանն ինձ շատ է օգնել: Կարծում եմ` մենք շատ ընդհանուր բաներ ունենք»,- Պուլիշիչի խոսքերը մեջբերել է fourfourtwo.com-ը: