Բաժիններ՝

Հայաստանի ռուսական ռազմակայանում ծառայության անվտանգության համալիր պարապմունքներ են անցկացվել

Հայաստանի ռուսական ռազմակայանում ուսուցման ամառային շրջանի սկսվելուց առաջ անցկացվել են համալիր պարապմունքներ՝ նվիրված առօրյա գործունեության պայմաններում եւ մարտական պատրաստության պարապմունքներում անվտանգության պահանջների կատարմանը:

Սիվերսկի զինվորական ավանում անցկացված պարապմունքներում ներգրավվել են Գյումրիի եւ Երեւանի կայազորների 2 հազարից ավելի զինծառայողներ եւ քաղաքացիական անձնակազմի անդամներ: Ուսումնամեթոդական միջոցառումների իրազննականությունն ապահովելու համար գործի են դրվել 500-ից ավելի զինծառայողներ եւ շուրջ հարյուր միավոր ռազմական տեխնիկա:

Պարապմունքների անցկացման հիմնական նպատակներից մեկը զինծառայողներին գործնական ու տեսական գիտելիքներ տալն Էր առաջադրանքների կատարման ընթացքում անվտանգության միջոցները պահպանելու հարցում:

Միավորումում կազմակերպվել են 15 ուսումնական մասնագիտացված տեղեր, որոնցից յուրաքանչյուրում հմուտ հրահանգիչներն ու հատուկ պատրաստություն անցած սպաները զինծառայողներին անվտանգության հիմունքներն են ուսուցանել առօրյա գործունեության մեջ եւ պահակային, ներքին ու կայազորային ծառայություններ կատարելիս, ինչպես նաեւ մարտական պատրաստության պարապմունքներում:

Բացի հիմնական ծրագրից, անցկացվել են ավտոմեքենաների եւ զրահատանկային անվավոր ու թրթուրային ռազմական տեխնիկայի «Էքստրեմալ» վարման հիմունքների ուսումնասիրման պարապմունքներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031