
ՆԱՏՕ-ի գագաթաժողովի նախօրեին Մերկելը Բեռլինում կընդունի Ստոլտենբերգին

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Վարշավայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովի նախօրեին Բեռլինում հունիսի 2-ին կընդունի Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին: Այս մասին հայտնել է Գերմանիայի պաշտոնական ներկայացուցիչ Գեորգ Շտրայերը, տեղեկացնում է RIA Novosti-ն:
«Աշխատանքային ճաշի ընթացքում՝ կանցլերի հետ բանակցություններում, առաջին հերթին, խոսք կգնա ՆԱՏՕ-ի գագաթաժողովի նախապատրաստության մասին, որը կկայանա Վարշավայում հուլիսի 8-9-ը»,- ասել է Շտրայերը լրագրողներին:
Հարցերի թվում, որոնք ծրագրվում է քննարկել, դաշինքի պատրաստվածությունն է «Եվրոպայում անվտանգության փոփոխվող իրավիճակին», ինչպես նաև հարցը, թե ինչ ներդրում կարող են ունենալ ՆԱՏՕ-ի երկրները ճգնաժամերի կարգավորման հարցում ու «հարավային հարևան երկրներում», ասել է նա: