
5 օրում Միջերկրական ծովով շուրջ 3500 փախստական է ժամանել Եվրոպա

Շուրջ 3500 փախստական ու ներգաղթյալ է Եվրոպա ժամանել Միջերկրական ծովով 5 օրում, հայտնում է Միգրացիայի միջազգային կազմակերպությունը:
Միգրացիայի միջազգային կազմակերպության տվյալով՝ 3477 ներգաղթյալներն ու փախստականները գրանցվել են մայիսի 21-25-ն ընկած ժամանակահատվածում:
Ընդհանուր առմամբ, տարեսկզբից Եվրոպա է ժամանել 194 հազար 611 մարդ: Անհետ կորել ու մահացել է 1475 մարդ:
Փախստականների մեծ մասը Եվրոպա է ժամանում Հունաստանից: Հունվարից մայիս ընկած ժամանակահատվածում այդ երկիր է ժամանել 156 հազար 157 մարդ: Փախստականների մոտ 37 հազարը Եվրոպա է հասել Իտալիայի տարածքով: Եվս 1000 մարդ աֆրիկյան երկրներից Իսպանիա է հասել: