
Sky Sports. Ժոզե Մոուրինիոն պայմանագիր է ստորագրել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ

Սագան ավարտվե՞ց: Ինչպես հաղորդում է Sky Sports-ը, պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինիոն դարձավ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչը: Հաղորդվում է, որ այսօր Լոնդոնում պորտուգալացին հանդիպել է ակումբի գործադիր տնօրեն Էդ Վուդվորդին և ստորագրել է պայմանագիրը:
Այս շաբաթ «Մանչեսթեր Յունայթեդը» հրաժեշտ տվեց Լուի Վան Գալին, իսկ Մոուրինիոյի վերջին աշխատավայրը եղել է «Չելսին», որտեղից նա հեռացվել է նախորդ տարվա դեկտեմբերին:
Պորտուգալացին կդառնա վերջին 3 տարիների ընթացքում 3-րդ մարզիչը՝ Դևիդ Մոյեսից և Լուի Վան Գալից հետո:
2015-16 մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդը» գրավեց ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը և նվաճեց Անգլիայի գավաթը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը