Փլուզման վտանգ Երևանում
Մայիսի 26-ին, ժամը 14.16-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սբ․ Աբգար թագավորի փողոցի թիվ 121 տան հետնամասում՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի տարածքում գտնվող չշահագործվող ավտոտնակները վտանգ են ներկայացնում հարակից շինություների համար, առկա է փլուզման վտանգ, անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել ճգնաժամային ազգային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Կիևյան 8 հասցեում գտնվող ՀՀ պետական կառավարման ակադեմիային պատկանող տարածքում գտնվող 1960-ական թթ. կառուցված շինության (մոտ 30 մ երկարություն, մոտ 3 մ բարձրություն) պատը մասամբ փլուզվել է (մոտ 30 քմ հատված), առկա է մնացած հատվածի փլուզման վտանգ:
Վտանգավոր հատվածը սահմանազատվել է տեղի ուժերով:
Հնարավորինս սեղմ ժամկետներում կիրականացնեն շինության ապամոնտաժման աշխատանքներ: