Ուկրաինան արգելել է Ադրբեջանի իշխանամետ ԶԼՄ-ների 11 ներկայացուցիչների մուտքը երկիր. «Սև ցուցակ»
Ուկրաինան փակել է Ադրբեջանի իշխանամետ ԶԼՄ-ների 11 ներկայացուցիչների մուտքը երկիր, որոնք այցելել են Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետություններ:
Այս մասին հայտնում է ուկրաինական «Միրոտվորեց» կայքը, որը հրապարակել է ԴԺՀ-ում եւ ԼԺՀ-ում հավատարմագրում ստացած լրագրողների «սեւ ցուցակը»:
Նշվում է, որ հրապարակված ցուցակում ներկայացված 293 լրագրողների մեծ մասը արտասահմանցիներ են, որոնց թվում Ադրբեջանի 11 ներկայացուցիչներ կան:
Ադրբեջանական լրագրողների ցուցակում նշվում են «Ռեսպուբլիկա», «Ադրբեջանական նորություններ» թերթերի, «ԻՐՍ» (Ժառանգություն) հանդեսի, «Խազար ԹՎ», «ԱզԹՎ», «Լիդեր-ԹՎ», «Ազադ Ազերբայջան», «ԱՆՍ ԹՎ» հեռուստաալիքների, «Թրենդ», ԱզերԹԱջ», «Ազերի-Պրես» լրատվական գործակալությունների անունները, որոնց մեծ մասը պետական են:-0-/55/
Ադրբեջանական հիշյալ ԶԼՄ-ների մեծ մասը շտապել է հայտարարել, թե իբր իրենց ներկայացուցիչները չեն աշխատում «չճանաչված տարածաշրջաններում»: