Բաժիններ՝

Աբրահամ Խաշմանյանը կարող է տեղափոխվել Ղազախստան

Երևանի «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը մարզչական գործունեությունը Ղազախստանում շարունակելու առաջարկ է ստացել:

Ղազախական Sports.kz-ը տեղեկացնում է, որ Խաշմանյանի ծառայություններով հետաքրքրված են Ղազախստանի առաջնության միանգամից երկու ակումբներ:

Աբրահամ Խաշմանյանն «Ալաշկերտի»՝ ՉԼ-ում ելույթներից հետո, կհեռանա թիմի գլխավոր մարզչի պաշտոնից:

Եթե Խաշմանյանը չփոխի ակումբային գրանցումը, ապա մեկ այլ աշխատանքի կանցնի «Ալաշկերտում»:

Հիշեցնենք, որ օրերս Խաշմանյանի գլխավորությամբ «Ալաշկերտը» դարձավ Հայաստանի բարձրագույն առաջնության հաղթողը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս