Ի՞նչ խոչընդոտներ կան ՀՀ-ԵՄ իրավական փաստաթղթի հարցում

«ԵՄ-ն եղել և շարունակում է մնալ ՀՀ կարևոր գրոծընկերներից»,- այսօր ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2015թ. բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանը:

Նա հույս հայտնեց, որ այս տարի ավարտին կհասցվեն ԵՄ-ի հետ բանակցությունները և համաձայնագրի կնքումը:

Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հետաքրքրվեց, թե ինչ խոչընդոտներ կան ՀՀ-ԵՄ իրավական փաստաթղթի հարցում, որոնց մասին խոսել է նաև արտգործնախարար Նալբանդյանը. «Կանխատեսումն այնպիսին էր, որ քաղաքական հատվածը բանակցված է, որովհետև այն հիմնականում կրկնելու էր 2013-ին չստորագրված համաձայնագիրը և միայն տնտեսականը պետք է բանակցվեր: ՀՀ-ում ԵՄ դեսպանն էլ է ասում, որ հայկական կողմն է խոչընդոտ հարուցում»:

Կ. Նազարյանի խոսքով` միջազգային պայմանագրերի պրակտիկայում բանակցային գործընթացներն ապահովելու համար բոլոր կողմերը զգուշավորություն ցուցաբերում են` առավել ազատ միջավայր ստեղծելու համար: Նա նշեց, թե տեղյակ չէ, թե ինչի մասին է խոսել ԵՄ դեսպան Սվիտալսկին, որովհետև կարող են լինել տարբերակված մոտեցումներ այս կամ այն դրույթների վերաբերյալ: Ըստ նրա` 2013-ից հետո դինամիկա կա թե´ երկկողմ, թե´ միջազգային հարաբերություններում, որոնք պետք է փորձել արտացոլել փաստաթղթում: Փոխնախարարը չբացառեց, որ առհասարակ նման հրապարակումները կարող են օգտակար լինել բանակցային պրոցեսին: Նա հայտարարեց, որ բանացկությունների ավարտից հետո այն հրապարակային և հասանելի կլինի:

Կարդացեք նաև

«Գաղտնի ոչինչ չկա»,- ասաց Նազարյանը:

Ն.Զոհրաբյանը նաև հարցրեց, թե չի՞ փորձել ԱԳՆ-ն հրավիրել դեսպանին և հասկանալ՝ ինչ խոչընդոտներ կան:

Կ.Նազարյանը պատասխանեց, որ Սվիտալսկին այդ հայտարարությունն արել է երեկ, և դեռ առիթ կունենան զրուցելու և հասկանալու: Թե ե՞րբ կկնքվի ՀՀ-ԵՄ պայմանագիրը, փոխնախարարը պատասխանեց` խելամիտ ժամկետներում:

Տեսանյութեր

Լրահոս