Բաժիններ՝

Վիեննայի հանդիպումը բարենպաստ հնարավորություններ է ստեղծել փուլային բանակցությունների համար. Մամեդյարով

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն այսօր ընդունել է Միացյալ Թագավորության և Իռլանդիայի նորանշանակ դեսպան Քերոլ Քրոֆթսին: Այս մասին հայտնում է APA գործակալությունը՝ հղում կատարելով Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի ծառայությանը:

Հանդիպմանը կողմերը գոհունակություն են հայտնել Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի միջև երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակի վերաբերյալ: Կարևորելով էներգետիկ ոլորտում համագործակցությունը՝ կողմերն ընդգծել են, որ Ադրբեջանի և ВР ընկերության միջև «երկարատև և հուսալի գործընկերությունը» կրում է օրինակելի բնույթ:

Ներկայացնելով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին տեղեկությունը՝ Մամեդյարովն ասել է, որ Վիեննայի հանդիպումը բարենպաստ պայմաններ է ստեղծել բազմակողմ ու առարկայական գործընթացի համար՝ փուլային կարգավորման հիման վրա:

Մամեդյարովի խոսքով՝ ապրիլյան սրացումը ևս մեկ անգամ ապացուցեց ստատուս քվոյի անընդունելիությունն ու անկայունությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031